Լոնդոնի «Արսենալը» երեկ Անգլիայի պրեմյեր լիգայի երրորդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Սա երկու անընդմեջ պարտությունից հետո զինագործների առաջին հաղթանակն էր ԱՊԼ-ում:
«Արսենալի» մեկնարկային կազմում բացակայում էր Մեսութ Օզիլը: Սակայն լրատվամիջոցները նկատել էին, որ թուրք ֆուտբոլիստն ընդհանրապես ստադիոնում չէր ու գրել, որ իմանալով՝ ինքը առաջին րոպեներից չի խաղալու, նեղացել է եւ բոյկոտել հանդիպումը:
Խաղից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին՝ մեկնաբանելով ֆուտբոլիստի բացակայությունը ասել է. «Որտեղի՞ց այդ տեղեկությունը: Դա ճիշտ չէ, հարցրեք ինձ, բժշկին կամ ակումբին: Երեկ Օզիլը հիվանդացել էր: Նա դիմեց ինձ, բժշկին եւ որոշում կայացվեց, որ այսօր չի խաղա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ