Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումիս համաձայն խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից. Արսեն Խառատյան

Օգոստոս 25,2018 22:39

Սիրելիներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարեւորագույն հանգամանքներով.

  1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառ:
  2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ:

Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, եւ հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու եւ ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար:

Շնորհակալ եմ ինձ տրված վստահության համար եւ հպարտ եմ, որ` իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության եւ ընկերներիս հետ նաեւ այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն եմ ունեցել: Ինձ համարում եմ թիմի մաս եւ անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը:

Այս ընթացքում ծանոթացել ու աշխատել եմ ինձ համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ ընկերություն անել ապագայում: Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել:

Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են` ինչ խոսք 🙂

Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու…

#Դուխով

Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031