Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելուց մոտ 10 օր առաջ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Գլազգոյում մեծահասակաների խմբում մասնակցել էր խմբային վազքի մեկ այլ հեղինակավոր մրցման եւ էլիտ ռաունդում զբաղեցրել 8-րդ տեղը:
Այսօր Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Շվեյցարիայից ասաց. «21 տարեկանում պայքարելով աշխարհի հզորագույն հեծանվորդների՝ օլիմպիական խաղերի, աշխարհի« Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների հետ ու 49 միավորով զբաղեցնել 8-րդ տեղը, հավատացեք, հեշտ չէ: Հայկական հեծանվասպորտը նման բան եւս չէր տեսել: Այդ մրցումը լուսաբանող «Եվրոսպորտի» մեկնաբանն ամբողջ ընթացքում Էդգարի մասին է խոսել, իսկ վերջում ասել Ես գլխարկս հանում եմ Էդգար Ստեփանյանի առջեւ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ