Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը հինգերորդ անընդմեջ ոչ ոքին արեց «Սինքֆիլդի գավաթում»

Օգոստոս 25,2018 15:28

Սենթ Լուիսում շարունակվող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի վեցերորդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Սա Արոնյանի հինգերորդ անընդմեջ ոչ ոքին էր մրցաշարում:

Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն է, մրցաշարային աղյուսակը  4 միավորով միանձնյա գլխավորեց Ֆաբիանո Կարուանան: Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը Ալեքսանդր Գրիշչուկը եւ Շախրիյար մամեդյարովը նրան զիջում են կես միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031