«Նա վատ աշխատակից չէ, նա մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են եւ կլինեն»,-այսօր անդրադառնալով օրերս Արտակ Պողոսյանի՝ Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատմանը, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հետաքրքրվեինք՝ նրա ազատումը թերացումների՞ հետ է կապված. չէ՞ որ հունիսին էր նշանակվել:
Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չէի ասի: Գուցե բացթողումներ կան…չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ