«Ընտրակաշառքներ չեն լինելու: Իսկ ոստիկանության նորամուծությունն այն է, որ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով սեպտեմբերի 23-ին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀ ոստիկանության ծառայությանը եւ հարցին, թե արդյոք ոստիկանությունը նորամուծություն կիրառելու է, թե ոչ, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ նախորդ ընտրություններում ընտրակաշռքի դեպքեր են գրանցվել, ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Չբացառենք, որ եղել է: Լրագրողների օգնությամբ ունենք տեսանյութեր նման դեպքերի մասին: Ուրախ կլինենք, եթե այս անգամ էլ օգնեք մեզ»:
Ապա պարոն Օսիպյանը վստահություն հայտնեց, որ այս անգամ ընտրակաշառք չի լինելու. «Կարող են ընտրակաշառքի այլ՝ ոչ բացահայտ տեխնոլոգիաներ ընտրեն, բայց ոստիկանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին եւ վերահսկելու է: Թույլ տվեք չբացահայտեմ դրանք»:
https://www.facebook.com/aravot.am/videos/246969905960185/%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ