«Ամեն ինչ արտահայտել եմ իմ նախաքննական ցուցմունքներում: Պնդում եմ իմ ցուցմունքները: Կանգնած եմ այդ օրը կյանք տված եւ արյուն թափած իմ գործընկերների ընտանիքների կողքին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վարելի Օսիպյանը:
«Այդ ամենի մասին ունեմ անձնական գնահատական, ժամանակը գա՝ կարտահայտվեմ: Քանի որ դատաքննություն է ընթանում, կարծում եմ՝ դրանով էլ ամեն ինչ պարզ կլինի: Հուսով եմ եւ վստահ եմ, որ դատարանի կողմից ճիշտ որոշումներ կլինեն»,-համոզմունք հայտնեց պարոն Օսիպյանը:
Նա կրկին շեշտեց. «Իմ գործընկերների արյունը եւ կյանքն ինձ համար թանկ են: Չեմ պատրաստվում այն փոխարինել ինչ-ինչ կարծիքներով: Վստահ եմ, որ գործընկերներս կիսում են իմ կարծիքը»: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող է: Նա այդ ժամանակ հանդիսանում էր Երեւանի փոխոստիկանապետը, եւ ըստ գործի նյութերի՝ պատանդառվել է խմբի անդամներից մի մասի կողմից:
https://www.facebook.com/aravot.am/videos/679855009062431/%C2%A0
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ