Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Քաղաքացին էլ չի խուսափում դիմել ոստիկանություն» (տեսանյութ)

Օգոստոս 25,2018 11:46

«Ձեր աշխատանքը բխում է իրավիճակից: Ակնկալում եմ ձեր ակտիվ գործակցությունը Ոստիկանության հետ, քանի որ ձեզանով է պայմանավորված լինելու հասարակության հարգանքն ու սերը Ոստիկանության հանդեպ: Այն անդունդը, որը ձեւավորվել էր ոստիկանության եւ հասարակության միջեւ, ձեր շնորհիվ արդեն իսկ փոքրացել է»,-ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի առաջին նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նշենք, որ խորհուրդը կազմալուծվել էր տարիներ առաջ եւ կրկին ստեղծվել է՝ ոստիկանապետի հրամանով:

«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որդեգրել եմ գործունեության բաց եւ թափանցիկ ոճ: Այսուհետ ոստիկանության բոլոր կարեւոր որոշումներն ընդունելու ենք միասին՝ հանրային քննարկումների արդյունքում»,-դիմելով հասարակական խորհրդի անդամներին, որոնք հիմնականում հեղինակավոր հ/կ-ների ներկայացուցիչներ են, ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրա խոսքով՝ ոստիկանը քաղաքացու իրական պաշտպանն է. «Տեսանելի է հանրության վերաբերմունքի փոփոխությունը եւ վստահության աճը ոստիկանության նկատմամբ»: Ոստիկանապետը նշեց, որ վերջին ամիսներին ոստիկանությունում ստացված ահազանգերի թիվն աճել է 12 000-ով. «Նոր քաղաքական իրողության պայմաններում քաղաքացին այլեւս չի խուսափում դիմել ոստիկանություն: Այս թիվը խոսում է ոչ թե հանցագործությունների աճի, այլ ոստիկանության հանդեպ վստահության բարձրացման մասին»:

Ապա Վալերի Օսիպյանը հասարակական գործիչներին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը, որ ապրում ենք իրավապահ մարմիններ-հասարակություն մերձեցման պատմական ժամանակաշրջանում. «Ուստի այս հասարակական խորհրդի աշխատանքը պահանջված է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/182913885840936/%C2%A0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031