«Երեվանից Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող էին արդեն հայտեր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, և նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով, շատ հավանական է, որ շատերը հենց այդ օրն էլ ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, սակայն սոցիալական կայքերում ակտիվություն է տիրում եւ այս կամ այն կուսակցության ցանկում ընդգրկվելիք ավագանու թեկածուները սկսել են բարձրաձայնել այդ մասին: Միևնույն ժամանակ ակտիվությունը տիրում է նաեւ իրական կյանքում՝ սոցիալական ցանցերից դուրս: Արդեն իսկ բացված գրասենյակները մշտապես մարդաշատ են, անդամներն էլ՝ ակտիվ հանդիպումների մեջ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում