Հայոց լեզուն Սփյուռքում տկարանում է, շատ համայնքներում այն ընդամենը ընտանիքներում խոսելու լեզվի է վերածվել: Ցավոք, արդեն դժվար է «դրսում» ծնված հայերին հայ պահելը, եւ Հայաստանից դուրս գործող հայկական դպրոցները էլ ավելի մեծ ճիգեր են գործադրում հայեցի կրթություն ապահովելու համար: «Առավոտի» հետ զրույցում Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու «Էրեբունի» հայկական դպրոցի տնօրեն Արմինե Մանուկյանը փաստում է, որ ԱՄՆ-ում էլ կան ինչ-ինչ դժվարություններ: «Բոլորիս թիվ մեկ խնդիրն այն է, որ շահագրգռենք, այնպիսի ծրագրեր կազմենք, որպեսզի հայ երեխան չհեռանա իր արմատներից ու հայկական դպրոց գա: Ցավոք, դրսում ապրող հայ երեխաներն այնքան զբաղված են տարբեր բաներով, որ հայերենը գալիս է ասենք` լողից, ֆուտբոլից, չինարենից հետո…»,-ասում է տնօրենը: Միաժամանակ փաստում է, որ վերջին տասը տարիների ընթացքում իրենց սաների թիվը 24-ից 180-ի է հասել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
24.08.2018
Շատ ծանր թեմայի էք անդրադառնում: Չխաբենք ինքներս մեզ. սփիւռքում ձուլումն անխուսափելի է՝ միայն ժամանակի հարց է: Ես, որ ամէն բջիջս «հայերէն է խօսում», հայախօս աղջկայ հետ ամուսնանալու դէպքում անգամ չեմ կարողանալու լիարժէք հայախօս սերունդ մեծացնեմ: ԲԱՑԱՌՒՈՒՄ Է: Եթէ նոյնիսկ յաջողուի (իսկ դա նշանակում է մեծ զրկանքներ՝ ցտեսութիւն կարիերա, ընտանիքիդ ֆիզիկական մեկուսացում օտարախօս շրջապատից), ապա իմ թոռները հաստատ հայախօս չեն լինելու:
Մեր Ֆրանկֆուրտում երբեմնի աշխոյժ համայնք կար: Այսօր այնտեղ երեխաններ գրեթէ չեն յաճախում՝ հիմնականում տարեցներ են: Սփիւռքահայ երեխաների մօտ այդ «կիրակնօրեայ դպրոցները» զզուանք են առաջացնում: Իրենց գերմանացի հասակակիցները 5 օր դպրոց գնալուց յետոյ շաբաթկիրակի հանգստանում են, իսկ հայ երեխաները հանգիստ չունեն՝ շաբաթկիրակի «ազգային պարտականութիւններ» կան: Ու ստացւում է, որ կամաց-կամաց հիասթափւում են հայերէնից ու հայութիւնից:
Լաւ, իսկ ի՞նչ անել: Քայլ համար մէկ՝ «Սփիւռքի նախարարութիւն» խայտառակ անունը դարձնել «Հայրենադարձութեան նախարարութիւն»: Քայլ համար երկու …
Խելօք ազգ էք,, Մնացածն էլ դուք մտացէք 🙂
Բայց ձեր ամենամեծ խնդիրը հայերէնի հարցում բնա՜՜՜՜ւ դա չէ: Ձեր մեծագոյն դժբախտութիւնը օտարատառ հայերէնն է: Այդ լատինատառ, կիւրեղատառ խեղկատակութիւնն ի ցոյց է դնում 21-րդ դարի հայ ազգային գաղափարախօսութեան սնանկութիւնը, ձեր ազգային-հոգեբանական բարդոյթները եւ բազմում այլ տկարութիւններ:
Ասել, թէ շուտով կը շտկուի, չեմ յամարձակւում: Ի վերջոյ ձեր վարչապետից սկսած արհամարհական վերաբերմունք կայ հայերէնի նկատմամբ: Դրական աննշան տեղաշարժ կայ, բայց մօտակայ 10 տարում հազիւ, թէ լուրջ առաջընթաց լինի: Եթէ ես Կրթութեան նախարար լինէի, գիշերները քունս չէր տանի (քանի որ դուք ամէն ինչ թարս էք հասկանում, նշեմ, որ նման հաւակնութիւններ չունեմ) 🙂
Յ.Գ. Ես մի առիթով ասել եմ, որ երբեք չէք տեսնի մի իսրայէլացու, որ լատինատառ եբրայերէն գրի: Ինչո՞ւ: Ազատ ժամանակ ունենաք, մտածէք այս ուղղութեամբ,,