Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից սկսած՝ ՈՒԵՖԱ-ն նախատեսում է կիրառել տեսագրության համակարգը (VAR): Եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը մտադիր է այդ քայլին գնալ, որպեսզի Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի խաղարկության որոշիչ հանդիպումներում բացառվի մրցավարների սխալվելու հավանականությունը:
Վճռական հանդիպումների ժամանակ կասկածելի պահերի տեսագրությունները դիտելու համակարգը բավականին հաջող կիրառվել է Ռուսաստանում անցկացված աշխարհի վերջին առաջնության ժամանակ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ