ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Գրինսբորո քաղաքում ավարտվեց շախմատի «US Masters and NC Open» մրցաշարը, որին մասնակցում էր 88 շախմատիստ: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր շախմատիստը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր ու եւս յոթ շախմատիստի հետ բաժանեց 1-ից 8-րդ տեղերը:
Կանոնակարգի համաձայն՝ հաղթողի համար սահմանված մրցանակային գումարը հավասարապես բաժանվեց նրանց միջեւ: Յուրաքանչյուրն ստացավ $2562 գումար:
Մրցաշարին մասնակցում էր նաեւ ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որն առաջատարներից ետ մնաց կես միավորով ու բաժանեց հաջորդ ութ հորիզոնականները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
24.08.2018