Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգի հետքերով. պարզվում է՝ սնունդ արտադրող 3 ընկերություն տեխնիկական աղ է օգտագործել

Օգոստոս 24,2018 22:25

Հայաստանյան սնունդ արտադրողների կողմից կերակրի աղի փոխարեն տեխնիկական աղի օգտագործման ահազանգի առնչությամբ այսօր լրագրողներին պարզաբանում տվեց նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նա, մասնավորապես նշեց. «Տեսչական մարմինը տեխնիկական աղի նկատմամբ ներմուծման փուլում հսկողություն չի իրականացնում, դրանց ծավալների մասին մենք տեղեկատվության չենք տիրապետում: Խոսքը սահմանային պետական վերահսկողության մասին է: Ինչ վերաբերում է շուկային, սննդի արտադրության փուլում վերահսկում ենք իրականացնում նաեւ հումքի հանդեպ: Աղը, հանդիսանալով սննդի անվտանգության արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչ, մեր հսկողությանը ենթակա է: Մի քանի դեպք արձանագրել ենք, երբ օգտագործվել է տեխնիկական աղ, մի դեպքում՝ առանց մակնշման, մյուս դեպքում՝ աղը յոդավորված չի եղել: Նաեւ հենց յոդավորված չլինելու միջոցով ենք պարզում, որ աղը տեխնիկական է, քանի որ տեխնիկական աղն առհասարակ չի յոդավորվում: Ամեն դեպքում, միշտ զգոն ենք, որովհետեւ կան անբարեխիղճ տնտեսվարողներ»:

Վահե Դանիելյանը հավելեց, որ ստուգումների արդյունքներով՝ երեք սնունդ արտադրող ընկերություն է տեխնիկական աղ օգտագործել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031