Հայաստանի երեք բռնցքամարտիկներ՝ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը (նրա մասին արդեն գրել ենք: Ա. Հ.), 64 կգ Բենիկ Նիկողոսյանը եւ 75 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը կշարունակեն աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում:
Այսօր նրանք հաղթեցին մրցակիցներին, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտը շահեց բացահայտ առավելությամբ՝ արդեն երկրորդ ռաունդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ