«Հայաստանը կարող է օրինակ լինել այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի հետ»,- այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`հնարավո՞ր են ԵՄ-ԵԱՏՄ բանակցություններ եւ ի՞նչ դեր կարող է դրանցում ունենալ Հայաստանը, Գերմանիայի կանցլերն ասաց, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության բանակցություններ մոտ ապագայում դժվար թե տեղի ունենան:
Հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի վարչապետը: Նա խոսեց այն մասին, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի, բայց, միեւնույն ժամանակ նատեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ունի առեւտրի հատուկ ռեժիմ, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել առեւտրաշրջանառության ծավալները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ