Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելա Մերկելը հետեւել է հայաստանյան թավշյա հեղափոխությանը

Օգոստոս 24,2018 19:30

Գերմանիան կանի իրենից կախված հնարավորը`որպեսզի ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման ռեժիմը արագ գործողության մեջ մտնի: Այսօր, այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։

ԵՄ երկրների եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի մասին հարց հնչեցրել էր հայ լրագրողը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ տիկին կանցլերի հետ բանակցությունների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է: Երկու երկրների ղեկավարները արձանագրել են, որ Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո, վիճակագրության համաձայն, ներգաղթը գերազանցում է արտագաղթին: Սա, ՀՀ վարչապետի ներկայացմամբ, նշանակում է, որ մեր երկրում տեղի ունեցած ն փոփոխությունները, ըստ էության, խրախուսում են հայրենադարձությունը, ոչ թե արտագաղթը: Սա էլ, իր հերթին հույս է ներշնչում, որ վիզային ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված մտավախությունները չեզոքանում են:

Մինչ այդ, տիկին կանցլերը դրական էր որակել հայ-գերմանական հարաբերությունները` նկատելով, որ դրանք կարող են ավելի լավը լինել: Նա դրական արտահայտվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված շրջանակային համաձայնագրի համար: Խոստացավ, որ Գերմանիան  իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Ասաց`պատրաստ են նաեւ պատասխանատվություն ստանձնել`Արցախի հարցի խաղաղ կարգավորման շրջանակներում: Այդ մասին խոսել են ՀՀ վարչապետի հետ:

Տիկին կանցլերն ասաց, որ հետեւել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին`«թավշյա հեղափոխությանը, ինչպես ընդունված է այն անվանել»:

Նաև ասաց, որ ուրախ է գտնվել Հայաստանում`ոչ միայն մեր առաջին հանրապետության հարյուրամյա միջոցառումների շրջանակներում, այլ տեղի ունեցող այս կարեւորագույն քաղաքական փոփոխությունների ժամանակ:

Անգելա Մերկելն իր այցի շրջանակներում եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ասաց. «Գիտակցում ենք, թե 1915 թվականի ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Դա չպետք է  մոռացվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031