Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է միկրոբիզնեսը, ո՞րն է փոքր, միջին ու խոշոր բիզնեսը Հայաստանում. (Տեսանյութ)

Օգոստոս 24,2018 17:58

Կառավարությունը հայտարարեց, որ ՓՄՁ-ներին՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին չեն նեղացնելու: Միեւնույն ժամանակ հայտարարվեց, որ քննարկվում է միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու թեզը: Հետեւաբար շատերի համար պարզ չէ, թե ո՞րն է միկրոբիզնեսը, որո՞նք են դրա սահմանաչափերը, ո՞րն է փոքր բիզնեսը, ի՞նչ շրջանառությամբ, ո՞րն է միջին բիզնեսը եւ ի՞նչ շրջանառությունից սկսած մենք կարող ենք ասել, որ գործ ունենք խոշոր բիզնեսի հետ:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին պատասխանեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը. «Այդ հարցը մենք էլ ենք հիմա քննարկում, թե որն է ՀՀ-ում համարվում փոքր բիզնես: ՊԵԿ-ում մենք տարեկան կտրվածքով մինչեւ 50 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցողներին համարում ենք փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, սակայն օրենսդրորեն որեւէ սահմանափակում չկա, թե այս շեմից ցածր համարվում է փոքր բիզնես, այս շեմից այս շեմը՝ միջին բիզնես, դրանից ավելին՝ խոշոր բիզնես: Մենք, որպես սահմանաչափ փոքր բիզնեսի բնութագրման, ընդունել ենք տարեկան մինչեւ 50 մլն իրացման շրջանառությունը: Խոշոր եւ միջին հարկ վճարողների վարչությունում հաշվառված են տարեկան կտրվածքով 500 մլն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները: Նախորդ տարիներին, երբ մենք ունեինք բացառապես խոշոր հարկ վճարողների տեսչություն, այնտեղ հաշվառում էին 1 մլրդ դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները: Այսինքն, մենք ըստ էության 1 մլրդ դրամ իրացման շրջանառությունը գերազանցող կազմակերպություններին համարում էինք խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Կարող ենք ֆիքսել, որ մինչեւ 50 մլն տարեկան շրջանառություն ունեցողը փոքր բիզնես է, 50 մլն-ից մինչեւ 1 մլրդ-ը՝ միջին, դրանից բարձրը՝ խոշոր»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031