Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, որին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի հետ ուղեւորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
German Chancellor Angela Merkel lays a wreath as she pays a visit to the Armenian Genocide memorial complex within the framework of her official visit to Yerevan, Armenia
German Chancellor Angela Merkel plants a tree during her visit to the Armenian Genocide memorial complex in Yerevan, Armenia
RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan (R) accompanied German Chancellor Angela Merkel (L) to the Armenian Genocide memorial complex within the framework of her official visit to Yerevan, Armenia
Հիշեցնենք, որ սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Վերջին նկարը վերնագրենք. «Ա՜յ էն երկու սարը տեսնո՞ւմ էք. Էդ ա Արարատը» 🙂
Յ.Գ. Բարով էք եկել մեր հայրենիք, լիբը Ֆրաու Դոքթոր Մերքել,
Հաճելի ժամանց, արգասաբեր հանդիպումներ ի փառս մեր երկու բարեկամ ժողովուրդների: