ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:20 ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երկու անձ մուտք են գործել Նոր Գեղիի բնակիչներից մեկի տուն և դանակի գործադրմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են գումար, թանկարժեք իրեր։ Այնուհետև կապկպել են բնակչին և, հափշտակելով կանխիկ գումար և ոչ թանկարժեք քարեր, դիմել են փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե