Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Մարալիկում. Սոֆյա Հովսեփյանի վստահեցմամբ՝ անելու են առավելագույնը, որ բախումներ չլինեն

Օգոստոս 24,2018 14:02

Այս պահին Մարալիկ քաղաքում մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով:  Մի քանի քաղաքացիներ մեքենաներով փակել էին դեպի Գյումրի տանող ճանապարհը, սակայն ոստիկաններն արագ բացեցին ճանապարհը:

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ Մարալիկում բավականին լարված վիճակ է, և իրենք փորձում են հանդարտեցնել, որպեսզի բնակչությունը չգնա առճակատման: Այս առիթով Սոֆյա Հովսեփյանը հայտնեց՝ իրեն տեղեկացրել են, որ քաղաքապետն էլ իր յուրայիններին է դրդել դուրս գալ փողոց: Փոխմարզպետի բնութագրմամբ՝ սա վաղուց խմորված էր, համայնքապետն էլ վաղուցվա համայնքի ղեկավար է. «Բնակչությունը բավականին խնդիրներ բարձրացնում է, մենք դիմել ենք տարածքային զարգացման նախարարությանը: Փաստաթղթային ստուգում են անցկացրել, հիմա գործն ուսումնասիրվում է: Այս պահին մենք իրազեկված չենք գործի կեղծիքների չափաբաժնից, իրազեկված էլ լինենք, իրավունք չունենք հրապարակելու: Հետագայում տեսնենք՝ ինչ ընթացք կունենա: Այդ դեպքում մենք ավելի հստակ կհասկանանք բնակչության կողմից բարձրացված հարցերը: Բայց որպես կանոն հասարակության բարձրացրած խնդիրներն 90 տոկոսով իրականություն է լինում: Բայց կան գործեր, որ վաղեմության ժամկետն է անցած, որ մինչև ուսումնասիրության հաջորդ օրն արդեն անցնում էր վաղեմության ժամկետը, և չես կարող օրենքի ուժը հետադարձ կիրառության ուղարկես: Տեղի ունեցած անօրինությունները փորձելու ենք պարզել»:

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այս պահին անում են ամեն ինչ, որ բախումներ չլինեն. «Հենց նոր ինձ տեղեկացրին, որ քաղաքապետն էլ իր յուրայիններին է բերել և հանել է արդեն բողոքող բնակիչների դեմ: Սա ցույց է տալիս, որ այս քաղաքապետը չի կարող գործել նոր հեղափոխության մտածողությամբ: Ինքը դեռ շարունակում է իր լծակները կիրառել ու դպրոցներից կամ այլ տեղերից մարդիկ բերել: Սա նշանակում է, որ ինքը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը նորից: Կրկին, երբ գալիս է պահը, հասկանում ենք, որ իրենք դեռ իրենց ներաշխարհով և հոգեբանությամբ փոփոխության չեն ենթարկվել»:

Սոֆյա Հովսեփյանի փոխանցմամբ՝ այս հարցով զբաղվում է ՀՀ կառավարությունը, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, եւ ինքը`որպես փոխմարզպետ, կապի մեջ կլինի, որ հանրությունը չտրվի սադրանքների և չգնա դեպի բախումներ, որ առավել հանդարտություն պահպանվի:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031