Ախուրյանի Կրաշեն գյուղի տարեց բնակիչներից մեկը օրերս դիմում է հղել Շիրակի մարզի դատախազություն՝ խնդրելով փոխահատուցել 1949 թվականին իր հայրիկից խլված ունեցվածքը։ Վերջինս իր դիմումի մեջ նշել է, որ 1949 թվականին իր հորն ու ընտանիքի բոլոր անդամներին աքսորել են որպես դաշնակցականի ( հայրը, սակայն, որևէ կապ չի ունեցել այդ կուսակցության հետ) ու իրենց ողջ ունեցվածքը՝ երկու կով, երկու հորթ, երկու երինջ, 17 ոչխար, 30 հավ, բռնագրավել ու հանձնել են այն ժամանակվա կոլխոզի նախագահին։
Դիմամատուն նշել է, որ ինքն այժմ բնակվում է միայնակ, տան բոլոր անդամները մահացել են, ինքը վատառողջ է, օգնության կարիք ունի, հետևաբար և դատախազից խնդրել է միջոցներ ձեռնարկել ու փոխհատուցել հայրիկի ունեցվածքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ