Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է՝ «Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու, կգնանք եկամտահարկի իջեցման»: Վարչապետը նաեւ վստահեցրել է՝ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ աջակցություն է լինելու միկրոբիզնեսին, նրանք արտոնյալ պայմաններում կլինեն: Նախատեսվում է նաեւ շրջանառության հարկի փոփոխություն:
Ի՞նչ կտա Հարկային օրենսգրքի փոփոխությունը Փոքր ու միջին բիզնեսին, արդյոք այս փոփոխություններով այլ տեսակի հարկերի շեմը չի բարձրանալու, արդյոք այս փոփոխությունները կնպաստեն կոռուպցիայի նվազեցմանը եւ արդյոք կառավարությունը հաշվի է առել ՓՄՁ-ին առնչվող գլխավոր բոլոր խնդիրները:
Այս եւ այլ հարցեր են քննարկելու հաղորդման հյուրերը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը եւ «ԷդԱրթՀաուս Քընսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բադալյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/716995031979818/?notif_id=1535105380477176¬if_t=live_video_explicit