ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն