Վաղը՝ օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է՝ «Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու, կգնանք եկամտահարկի իջեցման»: Վարչապետը նաեւ վստահեցրել է՝ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ աջակցություն է լինելու միկրոբիզնեսին, նրանք արտոնյալ պայմաններում կլինեն: Նախատեսվում է նաեւ շրջանառության հարկի փոփոխություն:
Ի՞նչ կտա Հարկային օրենսգրքի փոփոխությունը Փոքր ու միջին բիզնեսին, արդյոք այս փոփոխություններով այլ տեսակի հարկերի շեմը չի բարձրանալու, արդյոք այս փոփոխությունները կնպաստեն կոռուպցիայի նվազեցմանը եւ արդյոք կառավարությունը հաշվի է առել ՓՄՁ-ին առնչվող գլխավոր բոլոր խնդիրները:
Այս եւ այլ հարցեր են քննարկելու հաղորդման հյուրերը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը եւ «ԷդԱրթՀաուս Քընսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բադալյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, եւ Aravot.am-ի ֆեյսբուքյան էջում:
Մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ