«Բանտում պետք է մնան միայն կատարյալ ոճրագործները: Բանտերում մարդիկ կան, որ անմեղ են, դատապարտվել են ապօրինի կերպով, կամ ավելի ծանր պատիժ են ստացել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նա իշխանություններին կոչ է անում բոլոր գործերը նորից վերանայել՝ հատիկ առ հատիկ. «Նախորդ ռեժիմի իրավապահ մարմիների եւ դատարանների բոլոր որոշումների նկատմամբ կա անվստահության կանխավարկած»:
Ավետիսյանը հիշեցրեց, որ 2003-ի օգոստոսի 1-ին Քրեական օրենսգիրքը փոխվեց, նորն ընդունվեց ու այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ. «Մահապատժի դատապարտված անձինք՝ 42 հոգի, գրչի մեկ հարվածով դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Բոլորը գիտեն, որ մարդու իրավական կարգավիճակը ծանրացնող ակտերը հետադարձ ուժ ունենալ չեն կարող: Այս աղաղակող ապօրինությունը կատարելով՝ Ռոբերտ Քոչարյանը, բացահայտ ապօրինի, կամայական որոշում ընդունեց, շատ մարդիկ, որոնք 20 եւ ավելի տարիներ անազատության մեջ են գտնվել, պետք է հայտնվեն ազատության մեջ, որովհետեւ նրանց հանցագործություն կատարելու պահին գործող օրենսդրության համաձայն, եթե մահապատիժը փոխարինվում էր ազատազրկմամբ, ապա այն ժամանակ առավելագույն պատժաչափը 20 տարին էր»:
Ժիրայր Սեֆիլյանը հավելեց՝ «ապօրինաբար են մարդիկ պահվում բանտերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
ԵՆՔ ԱՊՐՈՒՄ 20-ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԻ
ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՍ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՉՀԱՍՆԵԼՈՎ ՈՉՆՉԻ ՝ՔԱՆԻ ՈՐ ԵՐԿԻՐԴ ՊԱՐՈՒՐՎԱԾ Է ՃՈՒՂԱՎՈՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԽՈՒԺԱՆԱԿԱՆ ԿԼԱՆ ՝
ՈՒ ՀԱՆԿԱՐԾ ՄԻ ՇՇՈՒԿ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ
ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՍ ՄԱՆԿԱՆ ՊԵՍ ՝
ՎԵՐՋԱՊԵՍ ՔԵԶ ԷԼ ՀԻՇԵՑԻՆ ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ։