Բուդապեշտում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականից ռինգ մտավ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակից Բոգդան Տոլմաչովը ներկայացնում էր Ուկրաինան: Հայաստանցի բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում էլ առավելություն ցուցադրեց, եւ մրցավարները հաղթանակը շնորհեցին Ռաֆայելին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի հինգ բռնցքամարտիկներից պայքարի մեջ մտել են երեքը ու բոլորն էլ հաղթանակ են տարել որակավորման փուլում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ