Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անօրինականություն՝ քաղաքապետարանում

Օգոստոս 23,2018 16:30

«Ես ուսումնասիրել եմ «Սանիթեքին» լիցենզիա տալու պայմանները, հիմա շատ փակագծեր չեմ բացի, բայց կասեմ, որ բազմաթիվ անօրինականություններ ենք տեսել: Այնպես է արվել, որ մրցույթին մասնակցի մենակ ինքը, այլ օպերատոր չմասնակցի, իսկ եթե լիներ այլ օպերատոր եւս, կլիներ բնական մրցակցություն եւ Երեւանն այսօր այս վիճակում չէր լինի»,- «Առավոտի» հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց. «Աղբահանության ոլորտում ունենք ողբերգական վիճակ, որովհետեւ «Սանիթեքն» ունի մենաշնորհ: Երբ խոսում ենք «Սանիթեքի» ղեկավարության հետ, ասում են, որ մեր շահույթներն այլեւս չեն բավարարում մեր մեքենաների պարկը թարմացնելու համար, մեր մեքենաները քիչ են, հին են, արագ շարքից դուրս են գալիս: Բայց մենք ունենք հստակ վիճակագրություն, համատիրություններից վերցրել եմ այդ վիճակագրությունը, պարտաճանաչ կերպով՝ գրեթե 90 քանի տոկոսով երեւանցիները աղբի գումարները վճարում են, բա ի՞նչ եղան այդ գումարները, ի՞նչ եղան, որ դուք չեք կարողանում ավտոպարկը թարմացնել»:


Կարդացեք 

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031