Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը սկսում է ստվերը գնահատել

Օգոստոս 23,2018 14:49

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ բացի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցից ստուգումներ են իրականացվում նաեւ այլ սուպերմարկետներում:

Անանյանը նաեւ հերքեց, թե՝  «Երեւան սիթիում» շարունակում են գյուղմթերքները վաճառել  նախորդ իշխանությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ՝ առանձին Ա/Ձ-ներով. «Չկա այդպիսի բան, այդպիսի բան չի կարող լինել»:

Այսօր կառավարության նիստում վարչապետն ասել  էր, որ ՀՀ-ում ստվերային գյուղատնտեսություն կա: ՊԵԿ նախագահն այս առնչությամբ ասաց, որ սկսել են ոլորտային ստվերի գնահատման աշխատանքները, եւ աշխատանքային խումբն առաջին անգամ նման գնահատական պետք է տա.«Հիմա մենք մեթոդաբանությունն ենք քննարկում՝ ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է ոլորտային ստվերը գնահատենք: Մեթոդաբանությունից հետո պետք է որոշվեն  տեղեկատվական աղբյուրները: Հետո տեղեկատվությունը ստացվի, մշակվի, որից հետո ուրվագծեր կնշմարվեն»:

Գյուղատնտեսությունն էլ, ինչպես ասաց Անանյանը, ազգային հաշիվների 20 գործունեության տեսակներից մեկն է, որի ստվերն էլ պետք է գնահատվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031