Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խառնակ վիճակ է տիրում, նախկինները նորից փորձում են գլուխ բարձրացնել». Սեֆիլյանը նոր կուսակցություն է ստեղծում (տեսանյութ)

Օգոստոս 23,2018 14:27

Այսօր Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին նոր կուսակցություն ստեղծելու մասին: Նրանք ասացին, որ առաջիկա ԱԺ ընտրություններին են մասնակցելու. «Վերջապես ստեղծվել է աննախադեպ հնարավորություն ժողովրդի կամարտահայտությամբ ձեւավորել ԱԺ, տեղի ունեցած հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը սա է»: Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ներկայումս խառնակ վիճակ է տիրում, նախկինները նորից փորձում են գլուխ բարձրացնել. «Դժբախտաբար, գործող իշխանությունների մոտեցումը, որ կիրառեցին անցումային փուլին, սկզբունք չվերցրեցին վիրահատական մոտեցում ունենալ, բայց կարծում եմ, ժամանակները պարտադրելու են բոլորիս այդ վիրահատական մոտեցումները կյանքի կոչելու: Ի ուրախություն բոլորիս` օրեր առաջ պարոն Փաշինյանը այդ մասին խոսեց»:

Սեֆիլյանը նշեց, որ խառնակ վիճակի, խառնակչությունների հնարավորություն կա. «Բայց սա թող չդիտվի հանկարծ նախկիների որեւէ հաջողության հնարավորություն, դա բացառվում է, այդ էջը փակված է: Նախկինները պետք է հասկանան ու մոռանան, որ այլեւս հնարավոր է էջը հետ շրջել, վերջացած պատմություն է: Պարզ է, որ նրանք ակտիվացել են բոլորովին ոչ իրենց ցանկությամբ, բոլորին պարզ է, թե աշխարհաքաղաքական որ ուժն է, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, բզբզում նրանց: Ինչպես այդ նույնն ուժերի կողմից փորձ կատարվեց հեղափոխության օրերին Սերժին փոխարինելու Կարեն Կարապետյանով, բոլորս տեսանք ինչպես ձախողվեց՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հմուտ գործունեության, Կարեն Կարապետյանը մի օրվա մեջ դարձավ Սերժ Սարգսյան, հիշում եք լոզունգը՝ մերժիր Սերժի Կարենին: Այդ աշխարհաքաղաքական ուժը պիտի հասկանա նաեւ, որ եկել են նոր ժամանակներ, եկել է Հայաստանի հայության հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու ժամանակները, դա որոշողը ես չեմ, պարոն Փաշինյանը չի, դա նոր ժամանակների հրամայականն է: Խառնակչություններ, այո, կան ու ինչքան շուտ պարոն Փաշինյանը դիմի վիրաբուժական մեթոդների, բոլորի համար այլեւս պարզ կդառնա, որ ռեւանշ այլեւս հնարավոր չէ: Հիմա խառնակ պահեր հնարավոր է լինեն, մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ մեր ստեղծելիք ուժը իր բոլոր հնարավորություններով մեջքին է կանգնած այսօրվա իշխանությունների: Բոլորը պիտի հասկանան, որ Փաշինյանի հաջողությունը բոլորիս հաջողությունը կլինի ու ձախողումը բոլորիս ձախողումը: Հետքայլ չպետք է լինի, մենք, որպես ուժ, նեցուկ ենք լինելու առնվազն մինչեւ ԱԺ-ի ձեւավորումը, դրանից հետո կմտնենք ավելի հանգիստ, դասական ոճով կառավարելու մեր երկիրը»՚

Նա ասաց, որ դեռ չգիտեն՝ իշխանամետ ուժ կլինեն, կոալիցիա կկազմեն իշխանական ուժի հետ, թե ինչ, դա ցույց կտա կյանքը. «Նախկիններից որեւէ մեկը թող չերազի այլեւս հայտնվել ԱԺ-ում»,- ասաց Սեֆիլյանը՝ նկատի ունենալով հակահեղափոխական ուժերին:

https://www.facebook.com/aravot.am/videos/308845933212933/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031