Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսում է եկամտահարկի նվազեցում

Օգոստոս 23,2018 14:12

«Բավականին մեծ եկամուտներ ենք ծրագրում 2019 թվականին, եւ հետեւաբար, մենք պետք է լինենք հաշվենկատ եւ հավասարակշռված»-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա ներկայացրեց Հարկային օրենսգրքում արվող որոշ փոփոխություններ, որոնց երեք հիմնական ուղղություններն են. «1-ին ուղղությունն այլընտրանքային հարկային համակարգերի կրճատումն է: 2-րդը՝ շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, 3-րդը՝ եկամտի եւ կապիտալի հարկման բեռի նվազեցում սպառման հարկման բեռի ավելացման միջոցով: Սրանք ընդհանուր ուղղություններն են, սակայն  ունեն նաեւ ենթաուղղություններ, որոնց վերաբերյալ սեպտեմբերին կունենանք կառավարության կողմից ձեւավորված վերջնական տեսլական»:

Հարցին՝ կառավարությունը հարկային բեռի նկատելի թեթեւացո՞ւմ է նախատեսում, Անանյանը պատասխանեց. «Մենք կարող ենք ասել, որ կառավարությունը բիզնեսին աջակցող փոփոխություններով գնալու է Ազգային ժողով: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կունենանք հարկային բեռի փոփոխություն, որովհետեւ լինելու է կապիտալի եւ եկամուտների հարկման նվազեցում, սպառման հարկման բեռի ավելացման ճանապարհով»:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ եկամտահարկի նվազեցման որոշման նախագիծը պատրաստ կլինի մոտ օրերս: Անանյանի խոսքերով՝ ՊԵԿ-ն այդ քննարկումներին մասնակցում է որպես պետական բյուջեի եկամուտներն ապահովող. «Մենք մասնակցում ենք որպես հարկահավաք, չէի ուզի մեր տեսանկյունից անդրադառնալ, որովհետեւ միասնական դիրքորոշում չկա, կան միասնական ուղենիշեր, սցենարներն են տարբեր: Բայց սեպտեմբերին կառավարությունում այդ հարցով կլինի միասնական դիրքորոշում:Այս տարի գնալու ենք փոփոխությունների, որոնք կլինեն ժամանակագրական»:

Անանյանը վստահեցրեց, որ փոփոխությունների արդյունքում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031