Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոլերովի կարծիքով՝ պետական հեղաշրջում է եղել. «Ժողովուրդ»

Օգոստոս 23,2018 12:33

Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

– Պարոն Կոլերով, ռուսական կողմից քննադատական խոսքեր հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Չե՞ք կարծում, որ սա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին։

– Ռուսաստանը որեւէ գործիք չունի՝ հայաստանյան գործերին միջամտելու համար։

– Իսկ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ, ի պաշտպանություն Քոչարյանի, տեսակետ հայտնեց, արդյո՞ք սա չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

– Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր գործողությունները մեկնաբանեն Ռուսաստանում՝ դուրս եկեք ռազմական միությունից։ Եվ այդ ժամանակ Հայաստանի վերաբերյալ ոչ ոք մեկնաբանություն չի անի։ Քանի դեռ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական դաշնակիցը, Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։

– Հեղափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված նոր իշխանության պայմաններում հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է։

– Դեռեւս ոչինչ չի փոխվել։

– Արդեն երկու անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարության այլ ներկայացուցիչներ էլ պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում։ Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ օգոստոսի 17-ի հանրահավաքին էլ խոսեց վարչապետը՝ դրական գնահատելով դրանք։ Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին։

– Նիկոլ Փաշինյանը պարզապես հաստատեց ռազմական դաշինքի հարաբերությունները։ Նա դեռեւս ո՛չ լավացրել, ո՛չ էլ վատացրել է այդ հարաբերությունները։

– Արդեն 100 օր է անցել, ինչ Հայաստանում աշխատում է նոր կառավարությունը։ Դուք հետեւե՞լ եք այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ համատեքստում եւ ի՞նչ կարծիք ունեք։

– Կարող եմ. ասել, որ այդ 100 օրերի ընթացքում, որ անցան պետական հեղաշրջումից հետո, հեղափոխություն այդպես էլ տեղի չի ունեցել։

– Ինչո՞ւ։

– …Որովհետեւ իշխանություն վերցնելը դա հեղաշրջում է, իսկ հեղափոխությունը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգի հիմքերի փոփոխությունն է։ Համակարգը Հայաստանում չի փոփոխվել, ուրեմն հեղափոխություն դեռեւս չկա։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031