Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավիճակի հրամայականը. «Ժողովուրդ»

Օգոստոս 23,2018 12:27

ՀՀԿ-ականները բավական ծանր են տարել ԱԺ-ն լուծարելու օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե վարչապետն այսպես փորձում է պահել իր իշխանությունը, վերարտադրվել։ Անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե վարչապետի խոսքերն օրենսդիր իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է։ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները չուշացան։ «Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,- ասել է նա։ Միաժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ վարչապետն ասել է, թե այդ գործընթացն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերը օրակարգից կհանեն։ «Դա տարբերակներից մեկն է, կարող են լինել այլ տարբերակներ, բայց որեւէ պարագայում որեւէ գործողություն, մտադրություն, քայլ չի կարելի դուրս դնել Սահմանադրությունից»։

Մինչ կառավարությունը կորոշի՝ ի՞նչ տարբերակով պետք է կազմակերպել խորհրդարանի լուծարումը, արձանագրենք. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում չունի այլընտրանք։ Եւ սա մի պարզ պատճառով. գործող խորհրդարանը վաղուց ի վեր չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը, չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները։ ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը գործադիր իշխանությունից համաժողովրդական ընդվզման արդյունքում հեռացված կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն։ Մինչդեռ հասարակության համակրանքը հիմա միանգամայն այլ ուժի կողմն է։

Ու բացի այդ՝ նկատենք, որ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական սահմանադրական ճգնաժամը. ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, սակայն շարունակում է մնալ օրենսդիր իշխանության ղեկին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031