Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարզպետը մեր հրապարակման հետքերով Այրում է գնացել

Օգոստոս 23,2018 12:18

Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի բնակիչների պահանջով, երկու հրապարակումով  անդրադարձել  ենք այդ շենքի բակում չգործող կոյուղու, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի խնդիրներին: Մեր առաջին հրապարակումից հետո հարցը ժամանակավորապես  լուծվել  է:

Այդ  հրապարակումները արժանացել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուշադրությանը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ օգոստոսի 22-ին «Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ, տեղում ուսումնասիրել եւ  քննարկել Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին հարցը, որի վերաբերյալ օգոստոսի 20-ի համարում  «Այրում քաղաքում բնակիչները խեղդվում են կոյուղաջրերի գարշահոտից» վերտառությամբ հրապարակում էր տեղադրել aravot.am լրատվական կայքը: Քննարկմանը ներկա են եղել նաեւ մարզպետարանի պատասխանատուներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի  «Արեւմուտք» մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը, շենքի բնակիչներ: Արթուր Կոլոլյանը մարզպետին տեղեկացրել է, որ խնդիրը ներկայումս ժամանակավորապես լուծվել է եւ  պարտավորվել է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում լավ չաշխատող դիտահորերի վերակառուցմամբ հարցին վերջնական լուծում կտրվի»:

Լուսանկարը`Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031