Այսօր կառավարության նիստում Սևանա լճից հավելյալ ջրառի մասին նախագծի շուրջ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեք ամիս է վարչապետ եմ, նոր եմ իմանում, որ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային գյուղատնտեսություն»։ Ըստ վարչապետի, ոռոգման խնդիրներին ուղղված գործողությունների ընթացքում պարզել են, որ կան չգրանցված այգիներ, որոնք փաստորեն պետական վճարումներ չկատարելու համար, ստվերում են, չեն գրանցվել։ Փաշինյանն ասաց, որ գյուղացիներն էլ դժգոհում են, որ ոռոգման ջուր չունեն, քանի որ ապօրինի ճանապարհներով ոռոգվող տարածքներին է ուղղվում ջուրը։ Վարչապետը գյուղացիներին հորդորեց՝ եթե գիտեն այդպիսի դեպքեր, ապա անպայման հայտնեն իրավապահ մարմիններին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ