Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ

Օգոստոս 23,2018 12:08

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, և բարեգործական կազմակերպությունների աջակցությունն այս հարցում կարևոր նշանակություն ունի։ Նա մասնավորապես ընդգծել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի դերակատարությունն արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում և նշել, որ Արցախի բնակչության կողմից որպես երախտագիտության նշան՝ Սեդրիկ Մարտենի հիշատակին Շուշիում շուտով ցայտաղբյուր կբացվի։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Սեդրիկ Մարտենի հիշատակը հարգելու համար՝  «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի պատասխանատու Արիս Մաթոսյանը նշել է, որ Արցախ են ժամանել ընթացիկ ծրագրերին ծանոթանալու և նորերը քննարկելու նպատակով։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպության միջոցներով սեպտեմբերին կավարտվի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի շուրջօրյա խմելու ջրով ապահովման ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նորանոր համայնքների ջրամատակարարմանը վերաբերող և այլ հարցեր։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031