Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգը մեծ չէ. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2018 11:50

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering Itd. ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր՝ AK-12 եւ AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին։

Հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք արտադրելու հեռանկարն ինքնին դրական երեւույթ է, մանավանդ հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության փոփոխման փուլում։ Այդուհանդերձ, այն նաեւ մտավախություն է առաջացնում, որ Հայաստանը եւս կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, քանի որ «Կալաշնիկով» կոնցեռնը արդեն իսկ «սեւ ցուցակում» է։

Միացյալ Նահանգների կողմից տարբեր իրադարձությունների պատճառով սահմանված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ բավական բարդ եւ խճճված համակարգ են ներկայացնում։ Պատժամիջոցները սահմանում է ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (Office of Foreign Assets Control- OFAC)՝ Կոնգրեսի եւ նախագահի հավանությամբ։ Պատժամիջոցներ կարող են սահմանվել, ըստ էության, ցանկացած պատճառով, իսկ դրանց տակ հայտնված ցուցակներում ներառվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված ինքնաթիռներ եւ նավեր։ Պատժամիջոց ասվածը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն ցանկացած տեսակի գործարքների մեջ մտնել «սեւ ցուցակում» հայտնված անձանց հետ։

Հայաստանում գործող կազմակերպություններից մի քանիսը եւս գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դեռեւս 2014 թ. մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված համար 13661 եւ 13662 հանձնարարականները, որոնցով «սեւ ցուցակում» հայտնվեցին ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ալյումինի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» միացյալ ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան։

Որպես հետեւանք ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվեցին նաեւ ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղը, ԱռԷքսիմբանկը, որը Գազպրոմբանկ խմբի մաս է հանդիսանում եւ «Ռուսալ» միացյալ ընկերության մաս կազմող «Արմենալը», որի արտադրանքի զգալի մասը արտահանվում էր ԱՄՆ եւ ԵՄ։ Հայաստանի վրա անդրադարձել են նաեւ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները իրանական Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի միջոցով։

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի այժմու Առաջին Տիկնոջ «Հայկական Ժամանակ»ը այժմ փաստօրէն Հայաստանի Պրավդա-ն է դարձել, շնորհաւորութիւն:

    Այս յօդուածով Փաշինիանութեան այս պաշտօնաթերթը ուզում է ձեւացնել թէ իբրեւ թէ մտահոգութիւն կայ որ ԱՄՆ-ն բարկանայ Հայաստանից:

    Սակայն այդպիսի «վտանգ» բնաւ չկայ, բացի թերեւս որպէս կինո, քանզի ԱՄՆ-ի ամենամթին ուժերուն ձեռքումն են այժմու վարչապետը խամաճիկի նման ձեռնավարող թելերը: Իսկ նրա շրջապատում իշխում են CIA-ի ծպտեալ մասնաճիւղ USAID-ով եւ Սորոսեան դաւանաքներով սնանած արեւմտամոլ բազմաթիւ տարրեր:

    Այժմու միակ վտանգը այն է որ փողոցային ուժով իշխանութեան հասած այս տարօրինակ խմբակը զայրացնի Ռուսաստանին: Եւ դա արդէն գոյութենական վտանգ է՝ Հայաստանի եւ յատկապէս Արցախի համար:

    Նոր իշխանութիւնն ու նրա լծակները կարծուն են թէ ամէն մարդ նման է իրենց ֆէյսպուքեան հմայուած երկրպագուներին, կամ որքա՜ն հեշտօրէն խաբուող ժողովուրդի այն հատուածին որ դեռ հաւատում է իրենց հեքիաթներին:

    Երբ որ, մի օր, կարգին ընտրութիւններ տեղի ունենան, այն պահին է ոդ կը պարզուի թէ ճիշդ ի՞նչ չափի է այդ «ժողովուրդը» որու անունով է տեւաբար խօսում Հայաստանի նոր բռնատէրը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031