Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 100 օրը. նոր ոստիկանապետն ու հին մսխումները. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Օգոստոս 23,2018 11:32

Շուրջ 100 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար դարձավ Արամ Մանուկյանը, ով ժամանակի հայտնի ռազմական և քաղաքական գործիչ լինելով, անվերապահ հարգանք վայելելով, երբևէ անգամ փորձ չարեց օգտվելու թե՛ զբաղեցրած դիրքից, թե՛ այն անսահման վստահությունից, որ տածում էին նրա հանդեպ:

Մեկ դարի ընթացքում ոստիկանական տարբեր համակարգերի ականատես եղանք՝ խորհրդայինից, մինչև ետպատերազմյան ու անկախության: Լավ ու վատ մասնագետներ, բարեխիղճ կամ անտարբեր աշխատողներ բոլոր համակարգերում կան, սակայն այն զանգվածային անառողջ դրսևորումները, որոնց ականատես եղանք հատկապես վերջին տարիներին, բոլոր սպասումներից վեր էին: Այն, որ ոստիկանը կարող է հովանավորել ընտրակեղծարարին կամ օգնել որևէ մեկի գործը խլելուն, «փայ մտնելուն», այն որ օրենքի մարդը կարող է հաճախ իրեն ավելի օրինազանց պահել, քան շարքային խուլիգանը, ոչ Արամ Մանուկյանի և ոչ էլ որևէ մեկիս մտքով չէր անցնի:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

 Սուրեն Սարգսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031