Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար:
Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի սաներից ռինգ մտան երկու բռնցքամարտիկներ, եւ երկուսն էլ հաղթահարեցին որակավորման փուլը: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանից հետո, որը վստահ հաղթեց թուրք Այկոլ Միզանին, միավորներով մրցակցի նկատմամբ առավելություն գրանցեց նաեւ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը (նկարում): Նա պարտության մատնեց մեքսիկացի Միգել Ռամիրեսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ