Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում առաջատարների շարքում փոփոխություններ չկան: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակի հինգ առաջին հորիզոնականները 3-ական միավորով զբաղեցնում են Լեւոն Արոնյանը, Ալեքսանդր Գրիշչուկը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան եւ Շախրիյար Մամեդյարովը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Հիկարու Նակամուրայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ