Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

5-րդ անգամ կանցկացվի «Գութան» փառատոնը

Օգոստոս 23,2018 12:30

«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի եւս ինքնատիպ տոն կպարգեւի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, 19:30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար», «Վերադարձ» համույթները:

«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է ամբողջական Հայաստանի որեւէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաեւ հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի եւս երգի-պարի խմբերը ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Բոլոր երգերն ու պարերը ներկայացվում են կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվում են մեր ազգային նվագարաններով: Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք եւս, ինչպես ավանդաբար մասնակցողները, ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջեւ նպատակ է դրել երեւան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք եւ հրամցնել ունկնդրին: Ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաեւ ճանաչելի է դառնում օտարերկրացիներին: Փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երեւանի որեւէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաեւ գեղարվեստական համարներ:

Սեփ. լր.

«Առավոտ»

22.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031