Լրահոս
Օրվա լրահոսը

Դրախտավայր՝ գյումրեցի մտավորականների համար (Ֆոտոշարք)

Օգոստոս 22,2018 22:44

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 24 օրյա արձակուրդի ընթացքում ստեղծվել է իր տեսակի մեջ եզակի փորձասենյակ։ Այն կոչվում է «Փորձասենյակ՝ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ»։ Ինքնատիպ այս սենյակը քաղաքի մտավորականների համար ծառայելու է նաև որպես ստեղծագործական քննարկումներ անցկացնելու վայր։ Այն վերանորոգվել է թատրոնի արտաբյուջետային միջոցների հաշվին։

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Անվանել ենք «Փորձասենյակ՝ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ»․ սենյակի անվանումն ունի սիմվոլիկ բնույթ․ Գյումրու դրամատիկական թատրոնը փորձում է ստեղծել մի հետաքրքիր տանիք, որտեղ նախաձեռնում ենք ստեղծել հետաքրքիր քննարկումների ակումբ Գյումրիի և մարզի բոլոր մտավորականների համար։

Մտավորականությանը հուզող այն հարցերը, որոնք որ կուզենային քննարկել մեկը մյուսի հետ, կհավաքվեն ու դրանց շուրջ այս գողտրիկ սենյակում կզրուցեն։ Այն ինքնատիպ վայր կլինի նոր նախագծերի իրականացման համար, կարող են հավաքվել երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, ինչու չէ գրողներ, մտքերով կփոխանակվեն, գուցե դրանից նոր նախագծեր, ներկայացումներ, համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ծնվեն։

Քաղաքում չունենք այդպիսի տանիք, որի տակ կարող ենք հավաքվել արվեստագետներս, և ունենանք հետաքրքիր բանավեճեր, հանդիպումներ և շրջապատված լինենք միմիայն արվեստի մարդկանցով։ Գյումրու դրամատիկական թատրոնը տանիքն է ստեղծում, որի տակ տեղ ունեն բոլոր այն մարդիկ, որոնք ճշմարիտ արվեստագետներ են, և որոնք քաղաքի, մարզի, հանրապետության մշակութային կյանքում ասելիք ունեն։

Մենք շատ շուտով կնախաձեռնենք առաջին քննարկումը, հրավերները կուղարկենք քննարկման մասնակիցներին, քաղաքին անհանգստացնող մշակութային խնդիրների մասով կունենանք արդյունավետ քննարկում, որի արդյունքում կծնվեն հետաքրքիր առաջարկներ։ Այդ քննարկումների արդյունքում շատ և շատ մշակութային հարցեր կբերենք խոշորացույցի տակ, գուցե և գտնենք դրանց լուծման ճանապարհներն ու մեխանիզմները։

Մենք կկարողանանք երկու օրը մեկ հավաքվել այն մարդկանցով, որոնք գտնում են, որ իրենք ասելիք ունեն քաղաքի մշակութային կյանքում և կքննարկենք ինչպես մշակութային օրվա խնդիրը, այնպես էլ գլոբալ մեծ խնդիրները։ Սա նաև հաճելի վայր կլինի քաղաքի երիտասարդության համար, մշակույթով զբաղվով երիտասարդության, որոնցից ամեն մեկը կունենա իր տեղը, իր ոլորտի առաջամարտիկներին, լավագույններին լսելու, տեսնելու, իրենց հետ խոսելու և կարծիք արտահայտելու։ Վստահ եմ, որ սա հետաքրքիր սկիզբ է։

Այս սենյակը օգտագործելու ենք նաև որպես փորձասենյակ, սա նաև այն մարդկանց համար է, որոնք գուցե մի օր ցանկություն ունենա ներկա գտնվել փորձի պրոցեսին»։

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ լավ միտք, նախաձեռնություն, իրագործում եւ նորանոր գաղափարների ծրագրման վայր,
    Շնորհավորում եմ,
    Ապրեք!!!
    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031