«Կարծում եմ, ընդհակառակը, ՀՀԿ-ն վերջին ամիսների ընթացքում ճիշտ է գնահատել իրավիճակը եւ Փաշինյանի հակասական եւ հակաժողովրդավարական ելույթի առողջ արձագանքները հենց դրա վառ վկայությունն էին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`արձագանքելով Նիկոլ Փաշինյանի, այսօր արած հայտարարությանը:
Հիշեցնենք, պատասխանելով հարցին`հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում «կողմ» քվեարկի, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալուն, այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Ես, ճիշտն ասած, տարբերակ չեմ տեսնում, պարզապես հարկավոր է իրավիճակը ռեալ գնահատել՝ ավելորդ բարդություններից խուսափելու: Հիշո՞ւմ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքը իրավիճակը ճիշտ չի գնահատում, ես կարծում եմ, ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:
«Իսկ իրավիճակի ոչ ճիշտ պատկերացում ունի ինքը`Փաշինյանը, ում թվում է`բոլորն իր դիկտատորական նկրտումների հետ համամիտ են», ասաց Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ձեր կուսակություն թունավորում է ամբողջ հայ ազգը ճիշտ ժամանակն է այն վերջնական լիկվիդացիայի ենթարկել
Ծանր դեպք է:
ՀՀԿ մամլո խոսնակը խոսնակություն է անում, բայց հաշվի չի առնում որ նույն ձայնասկավառակը լսելուց մարդիկ ձանձրույթից հորանջում են: Եղբայր, քեզ լսելուց մենք հոգնել ենք, քո կարծիքն էլ ժողովրդին չի հետաքրքրում, քանի որ ՀՀԿ-ից մինչև կոկորդներս կուշտ ենք: Խնդրում ենք ջութակիդ լարերը թուլացրու: