Օգոստոսի 8-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Տավուշի մարզի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակել 2018թ. հոկտեմբերի 21-ին: Լուսահովիտը եւ Սարիգյուղը Իջեւանի տարածաշրջանի գյուղեր են:
Տավուշի մարզի Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է կատարվել, իսկ Իջեւանի տարածաշրջանում`ոչ:
Օգոստոսի 10-ին Բերդի համայնքապետարանի շենքում հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց խոշորացված համայնքների մաս կազմող նախկին համայնքների առանձնացման հնարավորության մասին: Ն. Փաշինյանն ասաց, իրենք դեմ են,որ առանց համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու դրանք խոշորացրել են, սակայն կսպասեն 2 տարի, որպեսզի տեսնեն՝ համայնքների խոշորացումը դրական արդյունք է տալի՞ս, թե՝ ոչ , հետո կկողմնորոշվեն,թե ինչպես վարվել խոշորացված համայնքների հետ: Փաշինյանն ասաց, որ այսուհետ առանց համայնքների համաձայնության խոշորացման գործընթաց չի իրականացվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ