Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «ԲՍՓ-ում կոռուպցիան վերացնելու համար ինձ ասացին՝ աշխատողների 99%-ին պետք է ուղղակի փոխել». (Տեսանյութ)

Օգոստոս 22,2018 19:30

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց, որ այս պահին քրեական գործ է հարուցված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների առնչությամբ:

Նախարարի ներկայացմամբ՝ սա բավականին ծավալուն գործ է, 2 տասնյակից ավելի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահներ եւ անգամ նախարարության կառույցի ղեկավար են ներգրավված:
ԲՍՓ-ներում կոռուպցիան վերացնելն, ըստ նախարարի, այնքան էլ հեշտ գործ չէ:

«Երբ Ես փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ այստեղ կոռուպցիան վերանա, ինձ ասացին, որ այդ ոլորտում աշխատողների 99%-ին պետք է ուղղակի փոխել: Իսկ դուք հասկանում եք, որ դա պրակտիկայում անհնարին է: Մենք այսօր էլ հայտարարություն ենք տարածել, որ բժիշկների ենք հրավիրում: Իմանալով, որ չեն լինելու նման չարաշահումներ, դժվարանում ենք գտնել համապատասխան մասնագետներ»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031