Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակիչները փորձել են թալանել Նավուրի հեռախոսակայանը, գյուղացիները կանխել են

Օգոստոս 22,2018 18:17

Երեւանի բնակիչներ Էդգար Քարտաշյանին եւ Արման Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2018թ. մարտի 22ին, ժամը 23.00-ի սահմաններում, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաց պատուհանով  ապօրինի կերպով մուտք են գործել «Վեոն-Արմենիա»   ՓԲԸ  Նավուրի ավտոմատ հեռախոսակայանի շենք, երկրորդ հարկում տեղակայված թվային կայանից առանձնացրել կայանի 8 հատ մարտկոցները, որոնցից 6-ը տեղափոխել են ավտոմեքենայի մեջ, իսկ 2 հատ մարտկոցները տեղափոխելու ընթացքում գյուղի բնակիչները կանխել են հանցանքի կատարումը:

Նշենք, որ «Վեոն-Արմենիա»  ՓԲԸ նախկինում կոչվում էր «ԱրմենՏել» ՓԲԸ:

Է. Քարտաշյանին եւ Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ  մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«Գողության փորձը,, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Է. Քարտաշյանը կալանավորված է, գտնվում է  ՀՀ ԱԱ  «Արմավիր»  ՔԿՀ-ում, Ա. Մարգարյանի նկատմամբ  խաափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է օգոստոսի 24-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031