Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մասնակցում է 65 երկրի 359 բռնցքամարտիկ:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հինգ մասնակցով` 49 կգ՝ Սեյրան Եղիկյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան:
Մեր բռնցքամարտիկներից առաջինը որակավորման փուլում ռինգ մտավ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, որը հանդիպեց թուրք Այկոլ Միզանի հետ եւ առավելության հասավ նրա նկատմամբ: Ընդ որում, Ռաֆայելը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ