Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ երեխային միանվագ 150 հազար դրամ նպաստ տրամադրելու որոշումը նախատեսվում է գործարկել հոկտեմբերի 1-ից. (Տեսանյութ)

Օգոստոս 22,2018 17:40

Ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված` երկրորդ երեխայի ծնունդը խթանելու նպատակով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2-րդ երեխային հատկացվող միանվագ նպաստը 50 հազար դրամից որոշել էր դարձնել 150 հազար դրամ: Այս նախագիծը ներկայացվել էր կառավարությանը, այն պետք է հուլիսի 1-ին հաստատվեր, սակայն հետաձգվեց:

Այս առնչությամբ այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` իր աշխատանքային գործունեության 100 օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ խնդիրը ընթացակարգային է եղել, եւ նախատեսում են որոշումը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել. «Գոնե այս փուլում ֆինանսական միջոցների խնդիր չկա, մեծ գումարների մասին չէ խոսքը, եւ ունենք նախարարության տարբեր միջոցներ, գումարներ, որոնցով հարցը կլուծվի: Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, ավելին՝ կքննարկենք նաեւ հետադարձ ուժ ունենալու հարցը»:

Նախարարի խոսքերով՝ նախագիծը կարեւոր է, որովհետեւ Հայաստանում  ժողովրդագրական լուրջ խնդիր կա եւ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն 3-4 երեխա ունենալուն, այլեւ պետք է կարեւորվի 2-րդ երեխան:
«Միջինում 1.7 երեխա է ծնվում Հայաստանի Հանրապետությունում: Եթե 2-րդ երեխան չծնվի, ապա լուրջ հետընթաց ենք ունենալու»: 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելն, ըստ նախարարի, «մեսիջ է», որով ասում են՝  2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի. «Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին եւ 2-րդ երեխայի նշանակությունը»:

Թանդիլյանի ներկայացմամբ, խնդիրը միայն գումար տրամադրելն ու դրա չափը չէ, կան այլ խնդիրներ էլ, ինչի պատճառով ընտանիքները 2-րդ երեխան չեն ունենում: Օրինակ՝ մանկապարտեզները:

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031