Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանն «Արմենիա» բժշկական կենտրոնում է. armeniasputnik.am

Օգոստոս 22,2018 17:29

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հետազոտում են բժիշկները

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանն այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուժկենտրոնից։

«Էնդոկրին բաժանմունքում պառկած է»,- ասաց բուժկենտրոնի աշխատակիցը։

Նրա խոսքով` Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել օգոստոսի 20-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ և շաքարային դիաբետ է ախտորոշվել։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:

Նյութի մանրամասները կարդացեք armeniasputnik.am-ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Չի կարելի մոռանալ այն ամենը ինչ արել է Մանվելը:Մեր ազգը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը եվ այն ամենը ինչ արել էն երկրապահները:Նա ծանր վիրահատություն է տարել, սակայն հասկացա, որ իմ պարտքն է չմոռաալ «զինվորի բաժին գողանալ» չնայած ես,շարժման առաջին օրերից եղել եմ Մանվելի տեղակալն ես չեմ հավատում, դա սարքած է: Նրա նույնիսկ զուգարան գնալը հաշվարկված է եղել:

    Պատահական չէր որ Վազգենը Մանվելին ասեց
    «Դու հերոս ես Մանվել,դու «ԼԿՏԻԱՆԱԼՈՒ» իրավունք չունես»:
    Բայց մինչ այդ, որի համար ես ու Վազգենը թշնամացանք, ասում էր«Կենդանի հերոս չի լինում,այլապես նրանք լկտիանոմ են»:
    Իսկ ես Վազգենին հարցրի «դրա համար են մեզ սպանում»:Դա շատ ծանր նստեց նրա վրա իսկ նրա վարորդը …
    Շատ կուզեի հնդիպել:

    Այդ ամենի մեղավորն Վազգենն է, երբ սկսեցին վաուչերներ բաժանել ու մարդիկ միանգամից գազանացան ու ամեն օր ավելի մոտ կանգնեցին իշխանությանը, երբ ԼՏՊ հրամայեց Վազգենին, քաղաքականացնել երկրապահը:Ու երկրապահը սկսեց կրակել ժողովրդի վրա:

    Մարտի 1-ի դեպքերից առաջ ԼՏՊ վստահ էր որ երկրապահն դուրս կգա ժողովրդի դեմ եվ արդյունքում եղան հետեվյալն:Իսկ երբ ԼՏՊ գոռում էր «Մանվել» եվ «Գագիկ» դա մի դրվագ էր շոու ներկայացնելու համար:

    Քաղաք բերվեց ոստիկանություն,բանակ,օլիգարխի թիկնապահներ և երկրապահներ:Տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։Մարդու իրավունքների պաշտպանությունը դատապարտել է ՀՀ իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար:

    Եվ որտեղից այդքան վիրավորներ:

    Երբ նայում էինք «նախկին գնդի սպաներով եվ զինորներով» այդ ժապավենը պարզ երեվում է որ ավտոմատից կակողները դրանք օլիգարխի թիկնապահների ոչ պրոֆեսիոնալ փնթի կրակողներն են իսկ մեր մասնագետներն դրա վրա նույնիսկ ուշադրություն չեն դարձնում իսկ Ռոբերտն քանի անգամ կրկնեց որ «ԲԱՆԱԿՆ» չի մասնակցել եվ դա ճիշտ է:

    Ես որպես նախկին մոտո հրձգային գնդի հրամանատար իմ անունից եվ գնդի սպայական կազմի անունից խնդրում եմ մեր ժողովրդին, չհայհոյել Մանվելին որպես հերոս եվ գեներալ, նա շատ բան է արել մեր ազգի փրկության համար եկեք լինենք մեծահոգի եվ ոչ թե Հուդա իսկ մեղավորնեը երեքն են,Լեվոն,Ռոբ եվ Սերժ:
    Իսկ որպես ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու համար թող իրավապահներն զբաղվեն:
    Պատերազմը դեռ չի վերջացել իսկ ես որպես ՀՀ 11 շրջանների ջոկատների եվ Երեվան քաղաքի 3 վաշտի ընդհանուր մոտ 2000 երկրապահների հրամանատար կոչ եմ անում բոլորիտ եղեք բարի,բարիությունն է միշտ հաղթում,հարգեք մեկտ մյուսին,մեր թշնամին ուրիշ է իսկ եթե նորից այդ թշնամին փորձի խանգառել մեր մայրերի,քույրերի ու երեխաների անդորրը,այս անգամ խոստանում էնք, վերջակետ դնենք այս պատերազմին:
    Աստված մեզ պահապան:

    Էջմիածնի 1993-1994 թ.թ. մոտո-հրաձգաին գնդի նախկին հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031