Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ ցանկությունները մի՛ քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է». Կամո Արեւանը՝ իր նախընտրած քաղաքապետի ու Տարոն Մարգարյանի մասին

Օգոստոս 22,2018 16:44

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացմանն էր մասնակցում:

Լրագրողների հետ զրույցում նա խոսեց քաղաքապետի ընտրության մասին: Նա ասաց, որ չշտապենք, նման իրավիճակները օրենսդրորեն կարգավորվող են, արդեն ընտրության օր է որոշված, ու ԸՕ համաձայն բոլոր գործընթացները կընթանան: Նա վստահեցրեց, որ առանց Տարոն Մարգարյանի` քաղաքապետարանի աշխատանքները ընթանում են նորմալ, բնականոն ընթացքով, որեւէ խնդիր, շեղում չկա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Տարոն Մարգարյանի տեղը երեւո՞ւմ է քաղաքապետարանում, Արեյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են, գեղեցիկ: Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, այո, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»:

Հարցին՝ Տարոն Մարգարյանը կտրուկ հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, հետո հրաժարական տվեց, ձեզ առանձնազրույցում չի՞ ասել, թե որն էր պատճառը, Կամո Արեյանը ի պատասխան հղում արեց Տարոն Մարգարյանի հայտարարությանը հրաժարականի մասին՝ ասելով, որ նա սպառիչ պատասխան տվել է:

Արեյանն այդպես էլ չասաց, թե առաջադրված թեկնածուներից ում է ավելի շատ տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ասաց, որ ընտրությունները դեռ առջեւում են. «Իմ տեսլականը իմ գաղտնիքն է, վերջ»: Մեր հարցին, օրինակ, Հայկ Մարությանի հետ կաշխատեի՞ք՝ Արեյանը պատասխանեց. «Հայկ Մարությանի մասին որեւէ բան չունեմ ասելու: Որեւէ գնահատական չեմ կարող տալ այդ մարդուն, որովհետեւ դա կոռեկտ չի իմ կողմից: Մարդը անձ է, որը ունի իր որակական հատկությունները, եւ կոռեկտ չի իմ կողմից որեւէ գնահատական տալ որեւէ անձի: Իմ ցանկությունները մի՛ քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է, իմ անձնական որոշումն է»:

Ի պատասխան հարցին՝ ձեր փորձը կփոխանցե՞ք, Արեյանը սկսեց պատմել, թե ինչքան մեծահոգի է ինքը, ժլատ ու փոքրոգի չէ. «Ես չարամիտ մարդ չեմ, չարախինդ չեմ, սիրում եւ պաշտում եմ իմ երկիրը, իմ ընտանիքից վեր սիրում եմ իմ երկիրն ու հայրենիքը, իմ մայրաքաղաքը, ոչինչ չեմ խնայելու իմ գիտակցական կյանքի մինչեւ վերջին վայրկյանը տալ իմ երկրին: Ժլատ ու փոքրոգի չեմ, ամեն ինչ կտամ մարդկանց, որ ամեն ինչ լինի ավելի լավը, քան ես էի անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031