Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից:
Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ:
Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի օրինակ՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ և «Պոլոնեզ» ՀԿՌՀ համար: Ենթադրում ենք, որ այս պարագայում լուսանկարներում երևացող տեխնիկան հենց «Պոլոնեզ» է:
Լուսանկարից դժվար է հասկանալ՝ այդ տեխնիկան «Պոլոնեզի» արձակման մեքենան է, թե տրանսպորտալիցքավորող մեքենան: Դրա կողքին կա նաև բեռնատար մեքենա իր քարշակվող մասով:
ԻԼ-62-Ը «ՆԱՍՈՍՆԻՈՒՄ»
Բելառուսից մատակարարման վարկածը անուղղակիորեն հաստատվում է նաև հետևյալ փաստով․ Ադրբեջանը չունի Իլ-62 ինքնաթիռներ, միաժամանակ Բելառուսում Իլ-62 ինքնաթիռի բեռնատար տարբերակով ծառայություններ է մատուցում Rada Airlines ընկերությունը:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում